Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 20 փետրվարի 2014

Հայաստանի ազգային բրենդի ռազմավարության մշակման նպատակով ԱՄՆ-ն կհատկացնի 255 հազար դոլարի աջակցություն










Կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջև ստորագրվել է Ազգային բրենդի մշակման աշխատանքների իրականացմանն ուղղված նվիրաբերության հուշագիր: Այն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը և ԱՄՆ ՄԶԳ երևանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդը:
Այնուհետև Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և ամերիկյան GK Brand ընկերության միջև կնքվել է Ազգային բրենդի ստեղծման վերաբերյալ պայմանագիր: Այն ստորագրել են Արման Խաչատուրյանը և ամերիկյան ընկերության տնօրեն Վազգեն Քալայջյանը:
Համաձայնագրի շրջանակում կողմերը կհամագործակցեն Հայաստանի բրենդավորման ռազմավարության մշակման ուղղությամբ: Հաշվի առնելով բրենդավորման կարևորությունը ՀՀ զբոսաշրջային և ներդրումային գրավչության բարձրացման, տնտեսության զարգացման, ինչպես նաև երկրի միջազգային հեղինակության բարձրացման գործում` GK Brand ընկերությունը կներկայացնի երկրի բրենդավորման մրցունակ ռազմավարություն, ներառյալ եռամյա կտրվածքով բրենդի հաղորդակցման մանրամասն ռազմավարություն և ծրագիր:
Գործընկերները համոզված են, որ ճիշտ ընտրված տարբերանշանը, արդյունավետ տեղեկատվության տարածումը, համատեղ տարբեր ծրագրերի ու նախագծերի իրականացումն էապես կօգնեն Հայաստանին` երկրի բացառիկությունը և գրավչությունը պոտենցիալ զբոսաշրջիկներին ու ներդրողներին ներկայացնելու առումով:
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը կարևորել է ստորագրված փաստաթղթերն ինչպես Հայաստանի, այնպես էլ հայ-ամերիկյան հարաբերությունների համար: «Կառավարությունների մակարդակով ստորագրված այս համաձայնագրի նպատակը միջոցների տրամադրումն է հիմնադրամին՝ Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը նպաստելու համար: Հայաստանում քաղավիացիայի ազատականացմանը զուգընթաց ակնկալում ենք, որ առաջիկա տարիներին ավելի շատ մարդիկ կայցելեն Հայաստան: ՀՀ-ում բացվել են մի շարք նոր հյուրանոցներ, այդ թվում ամերիկյան՝ «Հայաթ»-ը և մյուսները: ԱՄՆ-ը ցանկանում է աջակցել ՀՀ-ին՝ զբոսաշրջության զարգացման գործում, և այսօվա համաձայնագիրն ուղղված է այդ նպատակին»,- լրագրողների հետ զրույցում նշել է Ջոն Հեֆերնը:
Վազգեն Քալայջյանը՝ որպես ամերիկյան ընկերության ներկայացուցիչ և սփյուռքահայ, նշել է, որ մեծ ուրախությամբ է ստանձնում իր առաքելությունը, որն ուղղված կլինի Հայաստանը միջազգային գլոբալ շուկայում ներկայացնելուն: Քալայջյանի խոսքով՝ իրենց նպատակն է Հայաստանը ներկայանալի դարձնել աշխարհում՝ իր առանձնահատկություններով, արտադրանքով և մշակույթով:
Արման Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ Հայաստանի այս նախաձեռնությանն օժանդակելու համար: Նրա խոսքով՝ Հայաստանի բրենդի մշակման գործում կներգրավվեն հասարակության բոլոր շերտերը:
GK Brand-ը մարքեթինգի ոլորտում մեծ համբավ վայելող ընկերություն է, որն աշխատել է աշխարհի 50 երկրներում, իրականացնում է Ազգային բրենդի զարգացման բազմաթիվ ծրագրեր:
 

Նոյեմբեր 2018
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 

-

Արխիվ