Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 5 հուլիսի 2000

Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Նիկոլայ Գրիբկովին /Ռուսաստանի Դաշնության/, Քերի Ք—ինոյին /ԱՄՆ/ — Ժան-Ժակ Գայարդին /Ֆրանսիա/ — ՀՀ-ում այդ երեք երկրները ներկայացնող դեսպաններին:

Հույս հայտնելով, որ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացը այսուհետ կթ—ակոխի առավել ակտիվ փուլ, համանախագահները նշեցին, որ իրենց երկրների համար առաջնահերթ խնդիրներից է տարածաշրջանում խաղաղության — կայունության ամրապնդումը, ինչը դիտվում է նա— որպես տնտեսական զարգացման գրավական:

Ողջունելով համանախագահների միջնորդական առաքելությունը — բարձր գնահատելով Ֆրանսիայի, Ռուսաստանի — Միացյալ Նահանգների ջանքերը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հույս հայտնեց, որ դրանք կհանգեցնեն ցանկալի արդյունքի:

Վարչապետը նշեց, որ որպես Հանրապետական կուսակցության նախագահ — «Միասնություն» դաշինքի ղեկավարներից մեկը, առիթներ ունեցել է Մինսկի խմբի պատվիրակներին ներկայացնելու այս քաղաքական ուժի դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման առնչությամբ: Նա վստահեցրեց, որ խորհրդարանում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի մոտեցումներում փոփոխություններ չկան: Խրախուսելով խաղաղ բանակցություններով հարցին փոխզիջումային լուծում տալը, Անդրանիկ Մարգարյանը նշեց, որ անընդունելի է համարում Հայաստանի տարածքների փոխանակման մասին խոսակցություն բացելն անգամ: Նա հավաստիացրեց, որ այս կարծիքին է նա— հանրապետությունում քիչ թե շատ քաղաքական կշիռ ունեցող ցանկացած ուժ: ՀՀ-ն չի պատրաստվում իր համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածքները դարձնել բանակցությունների առարկա: Ավելին, կառավարությունը մշակում է Մեղրու տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր ու հաստատակամ է հարավային այս դարպասը ավելի կենսունակ դարձնելու գործում:

Վարչապետը ցավով արձանագրեց, որ Ադրբեջանը շարունակում է մերժել ընդհանուր պետության ստեղծման գաղափարը, ինչին իրենց համաձայնությունն են տվել Հայաստանն ու Ղարաբաղը: Հայկական կողմը կար—որում է նա— բանակցություններն առանց նախապայմանների վերսկսումը, ինչն առավել արդյունավետ կդարձնի Մինսկի խմբի կողմից տարվող գործընթացները: Վերջիններիս հաջող ընթացքին իրենց մեծ նպաստը կարող են բերել Հայաստանի — Ադրբեջանի նախագահների երկկողմ անմիջական շփումները, որոնց հաջող նախադեպերն արդեն իսկ եղել են:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց այս տարվա սկզբին Ֆրանսիայի սենատի նախագահի նախաձեռնության վրա, երբ Փարիզում հանդիպեցին Հայաստանի, Ադրբեջանի — Վրաստանի խորհրդարանների նախագահները: Այդ ժամանակ առաջարկվեց սկսել տնտեսական, օրենսդրական, մշակութային համագործակցություն, ինչը մեծապես կխթաներ տարածաշրջանում փոխըմբռնման մթնոլորտի հաստատմանը, քաղաքական խոչընդոտների հաղթահարմանը:

Չնայած հայկական կողմի պատրաստակամությանը, Ադրբեջանն այս անգամ էլ դեմ եղավ նմանատիպ փոխգործակցությանը: Անդրանիկ Մարգարյանը կրկին վստահեցրեց տարածաշրջանային համագործակցության, տնտեսական ինտեգրացման Հայաստանի պատրաստակամությունը:

Ներկայացնելով Բաքու — Ստեփանակերտ կատարած այցի արդյունքները, Քերի Ք—ինոն բարձր գնահատեց ՀՀ կառավարության դիրքորոշումը: Իր — գործընկերների անունից նա հույս հայտնեց, որ ինչպես նախորդ վարչապետների, այնպես էլ Անդրանիկ Մարգարյանի հետ կկարողանան գործնական աշխատանք ծավալել: Նրա խոսքերով ներկայիս վարչապետն այն գործիչներից է, ով ունակ է համախմբելու երկրի քաղաքական ուժերը, ժողովրդին՝ բանակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնությունները ի կատար ածելու համար:

Ամփոփելով հանդիպման արդյունքները, վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդգծեց այնպիսի փոխզիջումների գնալու անհրաժեշտությունը, որոնք պայմանավորված կլինեն տարածաշրջանում առկա իրավիճակով, կամրապնդեն խաղաղությունը , ընդունելի կլինեն բոլոր կողմերի համար:

Վարչապետը նշեց, որ բանակցային գործընթացը շատ ավելի արդյունավետ կլինի, եթե դրան անմիջականորեն մասնակցի նա— Լեռնային Ղարաբաղը: Հայաստանի — Ադրբեջանի կողմից ընդունված ցանկացած որոշում հնարավոր կլինի կյանքի կոչել միայն այն դեպքում, եթե դրան համաձայնեն Լեռնային Ղարաբաղի իշխանություններն ու ժողովուրդը: Համանախագահողները համաձայնեցին, որ ցանկացած լուծում դատապարտված է ձախողման, եթե կողմերից որ—է մեկի կարծիքը հաշվի չի առնվում:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ