Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 22 հունիսի 2000

Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարության ԱՊՀ երկրներին ամերիկյան օգնության համադրողի տեղակալ Քլիֆորդ Քուպչանի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակությունը, որը Հայաստանում է գտնվում հունիսի 18-ից, նպատակ ունի քննարկել Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ամերիկյան օգնության ծրագրերին վերաբերող հարցեր:

Անդրանիկ Մարգարյանը, ողջունելով Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու ԱՄՆ-ի պատրաստակամությունը, նշել է, որ կառավարությունն անչափ կարևորում է տրամադրված օգնության արդյունավետ օգտագործումը:

Այդ նպատակով, ըստ վարչապետի, կառավարությունում ստեղծված է օգնությունները վերահսկող և համակարգող գլխավոր վարչություն :

Վարչապետը միանգամայն ընդունելի է համարել օգնության կառուցվածքում մարդասիրականից տեխնիկական օժանդակության ու զարգացման ծրագրերին անցնելը, ինչը նշանակում է նաև երկրի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կարևորել է մասնավոր հատվածի զարգացմանն ու արտահանման ծրագրերին ուղղված ներդրումների ներգրավումը: Շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար, ըստ վարչապետի, արտահանման հարցում լուրջ դժվարություններ են առաջանում` տրանսպորտային ծախսերի ավելացման և այլ հարցերում:

Պրն Քուպչանի խնդրանքով, վարչապետը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակն ու ծանոթացրել վերջերս հաստատված` կառավարության գործունեության ծրագրի հիմնադրույթներին, կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրերին:

Քլիֆորդ Քուպչանը, օգնության կառուցվածքում փոփոխությունների անհարժեշտության հարցում համաձայնելով վարչապետի հետ, նշել է որ, իրոք, երկրի նկատմամբ կա վերաբերմունքի փոփոխություն` այժմ օգնությունների 80 տոկոսը տեխնիկական է և միայն 20 տոկոսը` մարդասիրական: Պրն Քուպչանը հույս է հայտնել, որ Հայաստանը կկարողանա այս տարի իրեն տրամադրված 135 մլն դոլարի օգնությունը իսկապես արդյունավետ օգտագործել:

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ