Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 13 հունիսի 2000

Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունում քննարկվեցին առողջապահության համակարգին վերաբերող մի շարք հիմնախնդիրներ:

Ի կատարումն վարչապետի նախկինում արված հանձնարարականի, ներկայացվեց առողջապահության համակարգի բժշկական կազմակերպությունների պարտքերի, այդ թվում՝ աշխատավարձերի վճարման վիճակը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդգծեց, որ այն գումարները, որոնք հատկացվում են աշխատավարձերի նպատակով, պետք է հասնեն հասցեատերերին: Հանձնարարվեց կազմել գրաֆիկ, որով կսահմանվի առողջապահական հիմնարկների պարտքերի մարման հստակ ժամանակացույցը: Նշվեց, որ չնայած բյուջեի սուղ միջոցներին, պետք է աստիճանաբար փակվեն նախկինից կուտակված պարտքերը, թույլ չտրվեն ընթացիկ պարտքերի կուտակում:

Առողջապահության համակարգի բարեփոխումների շրջանակում որպես ոլորտի ֆինանսավորման լրացուցիչ աղբյուր է դիտվում հանրապետությունում բժշկական ապահովագրության ներդրումը, որի լրամշակված հայեցակարգի նախագիծը քննարկվեց խորհրդակցության ընթնցքում: Ըստ առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանի, բժշկական ապահովագրության համակարգի ներդրումը թույլ կտա ստեղծել սոցիալական համերաշխության սկզբունքի վրա հիմնված բժշկական ծառայությունների ֆինանսավորման համակարգ, քաղաքակիրթ մեխանիզմներով օրինականացնել և կառավարելի դարձնել այսօր բնակչության կողմից կատարվող «ստվերային» ծախսերը, բարձրացնել հիվանդության անկանխատեսելի դեպքերից քաղաքացիների պաշտպանվածության աստիճանը:

Խորհրդակցությունում քննարկվեց նաև առողջապահական հաստատությունների մասնավորեցման ռազմավարության հայեցակարգի նախագիծը: Քննարկման մասնակիցները նշեցին, որ մասնավորեցումը դիտվում է որպես ներդրումների ներգրավման միջոցով առողջապահության ֆինանսավորման բարելավման ուղիներից մեկը: Արդեն սեփականաշնորհված բուժհիմնարկների փորձը ցույց է տալիս, որ առկա են դրական արդյունքներ: Տարածքային առումով առողջապահական հաստատությունների մասնավորեցումը հիմնականում վերաբերելու է Երևանին: Նախագծով նախատեսված է, որ արդեն այս տարի հայեցակարգը կստանա գործնական կիրառություն:

Հանձնարարվեց սեղմ ժամկետներում ի մի բերել քննարկված երկու հայեցակարգերի վերաբերյալ շահագրգիռ գերատեսչությունների առաջարկները, նախագծերը բերել ընդհանրական տեսքի:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ