Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

Բաժանորդագրություն










Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հետադարձ կապ պատասխանատուների հետ
iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Էլ. կառավարում

Տառատեսակներ

«Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման հայկական համակարգչային տառատեսակները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

ՀՀ կառավարության 30.07.2015թ.-ի N 839-Ա որոշման համաձայն ՀՀ վարչապետի գրավոր համաձայնությունը ստուգումների վերաբերյալ

ՀՀ կառավարության 2015թ. հուլիսի 30-ի N 839-Ա որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետի և 2-րդ կետի համաձայն <<Առողջ Սունկ>> ՍՊԸ-ում ստուգումներ իրականացնելու վերաբերյալ անհրաժեշտ հիմնավորումները.

1. Ստուգման անհրաժեշտությունն առաջացել է ընկերության գործունեության արդյունքում շրջակա միջավայրին հասցվող վտանգների մասին վերջին շրջանում քաղաքացիներից ստացված բողոքները։
2. Ստուգման չիրականացման հետևանքով կբարձրանա շրջակա միջավայրի աղտոտման ռիսկի հավանականությունը։
3. Ստուգման արդյունքում կկատարվի տիրող իրավիճակի վերլուծություն և կձեռնարկվեն համարժեք կանխարգելիչ միջոցառումներ, կպատասխանվեն քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին։

 

ՀՀ կառավարության 2015թ. հուլիսի 30-ի N 839-Ա որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետի և 2-րդ կետի համաձայն «Արտակ Ենգիբարյան», «Կորյուն Հարությունյան», «Բարիս Կիսկինյան» և «Արագած Ստեփանյան» Ա/Ձ-ներում ստուգումներ իրականացնելու վերաբերյալ անհրաժեշտ հիմնավորումները.

  1. ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն ստացվող՝ սպառողների ահազանգերի և դժգոհությունների հիման վրա, ծառայության Տավուշի մարզային կենտրոնի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մարզում գործող մսի իրացման վաճառակետերը գործում են սանիտարահիգիենիկ կանոնների և նորմերի խախտմամբ, իսկ միս-մսաթերքն իրացվում է առանց անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթղթերի (անասնաբուժասանիտարական հաշվառված ձևաթղթեր՝ վկայական, տեղեկանք, սերտիֆիկատ):
  2.  Ստուգում չիրականացնելու դեպքում մսի վաճառքը կարող է վտանգ ներկայացնել մարդկանց կյանքի և առողջության համար:
    3. Ստուգումներ իրականացնելու դեպքում կհայտնաբերվեն տնտեսավարող սուբյեկտների կողմից թույլ տրված խախտումները, կբացահայտվի վտանգի աղբյուրը և դրա առաջացման պատճառները: Առկա խախտումները և օրենսդրությամբ ներկայացվող պահանջներին անհամապատասխանությունները վերացնելու և հետագայում բացառելու նպատակով՝ կկիրառվեն օրենքով սահմանված սահմանափակման միջոցներ և կտրվեն հանձնարարականներ, ինչպես նաև հայտնաբերված իրավախախտումների համար կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ:
     

ՀՀ կառավարության 2015թ. հուլիսի 30-ի N 839-Ա որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետի և 2-րդ կետի համաձայն «Գիգ Արմ» և «Վզգո» ՍՊԸ-ներում ստուգումներ իրականացնելու վերաբերյալ անհրաժեշտ հիմնավորումները.

  1. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության գրության համաձայն ՀՀ Արարատի մարզպետի, ՀՀ Արարատի մարզի Խաչփար համայանքի ղեկավարի և ավագանու գրություններով բարձրացված հարցերին լիարժեք պատասխանելու նպատակով անհրաժեշտ է կատարել «Գիգ Արմ» և «Վզգո» ՍՊԸ-ների ընդերքօգտագործման պայմանագրային պարտավորությունների կատարման և բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների նկատմամբ ստուգում:
  2. Ստուգում չիրականացնելու դեպքում կարող են վտանգվել Արարատի մարզի որոշ համայնքներիի ոռոգման համակարգերը, վնաս հասցվի պետության և համայնքների շահերին:
  3. Ստուգումներ իրականացնելու նպատակն է բացահայտել, վերացնել և կանխարգելել հնարավոր խախտումները, որոնք կարող են վտանգ հանդիսանալ անձանց, պետության և համայնքների համար:
     

ՀՀ կառավարության 2015թ. հուլիսի 30-ի N 839-Ա որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետի և 2-րդ կետի համաձայն «Պռոշյանի կոնյակի գործարան», «Գինու-կոնյակի տուն Շահնազարյան», «Վինար», «Սիսավան գինու գործարան», «Արենի վայն», «Արմենիա վայն գործարան», «Շատո-Առնո», «Տավինկո գինու-կոնյակի գործարան», «Մարան», «Էդվագ գրուպ» ՍՊԸ-ներում և «Վեդի ալկո», «ՄԱՊ» ՓԲԸ-ներում ստուգումներ իրականացնելու վերաբերյալ անհրաժեշտ հիմնավորումները.

  1.  ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության գրության համաձայն ընթացիկ տարվա վերջին մի քանի ամիսներին ծառայության թեժ գծին սպառողների կողմից ստացվել են բազմաթիվ բողոքներ՝ տեղական արտադրանքի ալկոհոլային խմիչքների անորակության վերաբերյալ, որոնք իրացվում են ինչպես տեղական շուկայում, այնպես էլ արտահանվում են Եվրասիական տնտեսական միության և երրորդ երկրներ: Բողոքներում մասնավորապես նշվում է, որ գնված ալկոհոլային խմիչքները ունենում են տհաճ համ և հոտ, առաջացնում են սրտխառնոց և այլն: Բացի այդ հանրապետությունում արտադրվող ալկոհոլային խմիչքների ոչ պատշաճ որակն իր բացասական ազդեցությունը կարող է ունենալ միջազգային շուկայում տեղական արտադրության սննդամթերքի հեղինակության և սպառողների վստահության նկատմամբ:
  2. Ստուգումներ չիրականացնելու դեպքում սպառողների կողմից բարձրացված խնդիրները կարող են վտանգ ներկայացնել մարդկանց կյանքի և առողջության համար:
  3. Ստուգումներ իրականացնելու դեպքում կբացահայտվի վտանգի աղբյուրը, դրա առաջացման պատճառները: Առկա խախտումները և օրենսդրությամբ ներկայացվող պահանջներին անհամապատասխանությունները վերացնելու և հետագայում բացառելու նպատակով՝ կկիրառվեն օրենքով սահմանված սահմանափակման միջոցներ և կտրվեն հանձնարարականներ, ինչպես նաև հայտնաբերված իրավախախտումների համար կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ:
     

ՀՀ կառավարության 2015թ. հուլիսի 30-ի N 839-Ա որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետի և 2-րդ կետի համաձայն «Հակոբջանյանի և Գալստյանի ՀԷԿ» ՍՊԸ-ում, «Դավիթ Մինասյան» ԱՁ-ում և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հարավային մասնաճյուղում ստուգումներ իրականացնելու վերաբերյալ անհրաժեշտ հիմնավորումները.

  1.  ՀՀ բնապահպանության նախարարության գրության համաձայն «Հակոբջանյանի և Գալստյանի ՀԷԿ» ՍՊԸ-ն չի պահպանում ջրօգտագործման թույլտվությամբ ամրագրված բնապահպանական թողքի չափաքանակները, բացի այդ մամուլում կրկին հրապարակվել են նյութեր ընկերության կողմից բնապահպանական օրենսդրության պահանջների խախտման, ինչպես նաև Շաքի գետի ջրերը «Դավիթ Մինասյան» ԱՁ-ի կողմից ձկնաբուծության նպատակով օգտագործման հետևանքով Շաքիի ջրվեժի վտանգման վերաբերյալ:
    Ըստ ՀՀ ԿԱ ԱԱԾ տնօրենի գրության «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի Եղեգնաձորի մասնաճյուղի կողմից ՀՀ Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքի կոյուղաջրերի չմաքրման հետևանքով Արփա գետի Սարկողի վտակի ջրերի աղտոտման պատճառով հնարավոր է բնակչության և շրջակա միջավայրի համար առաջանան վտանգավոր հետևանքներ:
  2. Ստուգում չիրականացնելու դեպքում հնարավոր է շարունակվեն բնակչության առողջությանը և շրջակա միջավայրին վտանգ սպառնացող ազդեցությունները:
  3. Ստուգումների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ դրանց արդյունքում կիրառված կանխարգելիչ միջոցառումները կկանխեն Շաքիի ջրվեժի՝ որպես բնության հուշարձանի, կենսագործունեության խաթարման վտանգը, կկանխվեն Արփա գետի ախտոտումն ու դրա ազդեցությունը բնակչության ու շրջակա միջավայրի վրա, կնպաստեն էկո համակարգի վերականգնմանը:
     

ՀՀ կառավարության 2015թ. հուլիսի 30-ի N839-Ա որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով և 2-րդ կետի համաձայն «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում ստուգում իրականացնելու վերաբերյալ անհրաժեշտ հիմնավորումները.

  1. ՀՀ բնապահպանության նախարարության գրության համաձայն ընկերության աշխատանքների ընթացքում չի պահպանվում ընդերքօգտագործման աշխատանքների անվտանգությունը, ընկերությունը չի վարում պաշարների շարժի ամենօրյա գրանցամատյան, չի իրականացնում թիվ ՊՎ-311 օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրով նախատեսված իր պարտականությունները:
  2.  Ստուգման չիրականցման հետևանքով հնարավոր է ընկերության աշխատակիցների կյանքին և առողջությանը սպառնան վտանգներ, ինչպես նաև վնաս պատճառվի ընկերության շահերին:
  3.  Ստուգման իրականացման դեպքում ակնկալվում է պարզել վերոնշյալ հանգամանքները և ստուգել ընկերության կողմից իրականացվող աշխատանքների և ներկայացված հաշվետվությունների համապատասխանությունն ընդերքօգտագործման աշխատանքային նախագծի ու 05.04.2013 թվականի թիվ ՊՎ-311 օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի պայմանների հետ:
     

ՀՀ կառավարության 2015թ. հուլիսի 30-ի N839-Ա որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով և 2-րդ կետի համաձայն «Մհեր» ՍՊԸ-ում ստուգում իրականացնելու վերաբերյալ անհրաժեշտ հիմնավորումները.

  1. ՀՀ ԿԱ ԱԱԾ գրությունն այն մասին, որ ընկերությունում արտադրված ոչ
    գազավորված խմելու ջուրը ունեցել է գարշահոտություն և պղտորություն, ջրում հայտնաբերվել են մանրէաբանական ցուցանիշների շեղումներ:
  2. Ստուգում չիրականացնելու դեպքում կվտանգվի սպառողների առողջությունը:
  3. Ստուգում իրականացնելու դեպքում կբացահայտվեն շշալցված խմելու ջրի որակի սանիտարահիգիենիկ և տեխնոլոգիական պահանջների պահպանման խախտումները և միջոցներ կձեռնարկվեն դրանք վերացնելու ուղղությամբ:
     

 ՀՀ կառավարության 30.07.2015թ. N839-Ա որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետի, 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն «Էկոլոգիա ՎԿՀ» ՍՊԸ-ում ստուգում իրականացնելու վերաբերյալ անհրաժեշտ հիմնավորումները.

  1. ՀՀ ԿԱ ԱԱԾ գրությունն այն մասին, որ ընկերությունն առանց կիզարանի զտիչի իրականացնում է թափոնների այրում, մթնոլորտ են արտանետվում աղտոտող վնասակար նյութեր:
  2. Ստուգում չիրականացնելու դեպքում հնարավոր է շարունակվեն բնակչության առողջությանը և շրջակա միջավայրին վտանգ սպառնացող ազդեցությունները:
  3. «Էկոլոգիա ՎԿՀ» ՍՊԸ-ում ստուգում իրականացնելու դեպքում, կիրականացվեն համապատասխան միջոցառումներ՝ վթարային իրավիճակները վերացնելու, և կտրվեն համապատասխան հանձնարարականներ հնարավոր վտանգները վերացնելու ուղղությամբ: 

 

ՀՀ կառավարության 30.07.2015թ. N839-Ա որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետի և 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն «Գրիգոր Թադևոսյանի Կվարց» ՍՊԸ-ի «Անի» ՓՀԷԿ-ում ստուգում անցկացնելու վերաբերյալ անհրաժեշտ հիմնավորումները.

  1. «Անի» ՓՀԷԿ-ի գործունեության արդյունքում ընկերության կողմից գետի բնապահպանական թողքերի չպահպանման, ինչպես նաև ՓՀԷԿ-ի պատվարի ոչ բավարար տեխնիկական լուծման հետևանքով Սևանա լճի էկոհամակարգերի համար ստեղծվել է բնապահպանական անվտանգության սպառնալիք,
  2.  Սևանի իշխանի ձվադրման համար անհրաժեշտ միգրացիոն վերընթաց և վայրընթաց ուղիները փակված են Կարճաղբյուր գետի որոշակի հատվածում,
  3.  Սակավաջրության պատճառով սպասվելիք ոռոգման սեզոնում կծագեն հարակից համայնքների մշակովի դաշտերի ոռոգման լուրջ խնդիրներ:
    «Անի» ՓՀԷԿ-ում ստուգման իրականացման արդյունքում կիրառված միջոցներով կկանխվեն Սևանա լճի էկոհամակարգին և շրջակա միջավայրին վնաս պատճառող գործոնները:

 

ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 839-Ա որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով և 2-րդ կետի համաձայն «Անանո» ՍՊԸ-ում և «Նորմա-Կաթ» ՍՊԸ-ում ստուգում իրականացնելու վերաբերյալ անհրաժեշտ հիմնավորումները.

  1. «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում իրականացված ստուգման արդյունքներով պայմանավորված անհրաժեշտ է ստուգում իրականացնել մատակարար «Անանո» ՍՊԸ-ում և կաթնամթերք արտադրող «Նորմա-Կաթ» ՍՊԸ-ում՝ վտանգի աղբյուրը բացահայտելու, վտանգը վերացնելու, ինչպես նաև վտանգավոր սննդամթերքի հետագա իրացումը կանխելու և բացառելու համար:
  2. Ստուգում չիրականացնելու պարագայում արտադրողը և մատակարարը կարող են շարունակել վտանգավոր սննդամթերքի թողարկումը և իրացումը, որով կվտանգվի սպառողների առողջությունը, առաջացնելով ստամոքս-աղիքային տրակտի խանգարումներ:
  3. Ստուգում իրականացնելու դեպքում կբացահայտվի վտանգի աղբյուրը, կվերացվի վտանգը, վտանգավոր սննդամթերքի խմբաքանակը ամողջությամբ կհայտնաբերվի և կոչնչացվի: Տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ կկիրառվեն օրենքով նախատեսված համապատասխան հարկադրանքի միջոցներ:

 

ՀՀ կառավարության 30.07.2015թ. N839-Ա որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետի և 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն «Գյումրի Գարեջուր» ՍՊԸ-ում ստուգում անցկացնելու վերաբերյալ անհրաժեշտ հիմնավորումները.

  1. «Գյումրի Գարեջուր» ՍՊԸ-ի կողմից ՀՀ ՏՄՊՊՀ Հանձնաժողովին գարեջրի իրացման ծավալների, ծախսերի և հասույթների վերաբերյալ ներկայացված տեղեկատվության իրարամերժ լինելու հետևանքով, Հանձնաժողովը հնարավորություն չի ունեցել պարզելու գարեջրի գների բարձրացման պատճառները:
  2. 2015 թվականի մայիս-հունիս ամիսներին գարեջրի ապրանքային շուկայում տեղի է ունեցել գարեջրի գների 5-10 տոկոս բարձրացում և Հանձնաժողովը հնարավորություն չունի պարզելու գների բարձրացման հիմնավորվածությունը և ընդունելու համապատասխան վարչական ակտ:
  3. Ստուգում չիրականացնելու դեպքում Հանձնաժողովը հնարավորություն չի ունենա գնահատելու «Գյումրի Գարեջուր» ՍՊԸ-ի կողմից գարեջրի գների բարձրացման հիմնավորվածությունը:
  4. «Գյումրի Գարեջուր» ՍՊԸ-ում ստուգում իրականացնելու արդյունքում կուսումնասիրվեն ընկերության հաշվապահական, ֆինանսական և այլ փաստաթղթերը ու կճշգրտվի ներկայացված տեղեկատվության արժանահավատությունը, ինչի արդյունքում Հանձնաժողովը հնարավորություն կունենա գնահատելու գարեջրի վաճառքի գների բարձրացման օբյեկտիվությունը: