Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Հարցազրույցներ, ճեպազրույցներ

Ուրբաթ, 27 Հունվարի 2017

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հարցազրույցից հատված, որը հրապարակվել է բրիտանական հեղինակավոր “The Banker” ամսագրում

Հարց. Պարոն վարչապետ, ի՞նչ տնտեսական նախաձեռնություններ և ծրագրեր ունեք:

Պատասխան. ՀՀ վարչապետ - Կան մի քանի հիմնական թեմաներ, որ ես կցանկանայի առանձնացնել:
Մենք պետք է ստեղծենք իսկապես ազատ, մրցակցային և արդար գործարար միջավայր: Մենք վստահ ենք, որ մեր ազգի ստեղծագործական ներուժի և գործարար խորաթափանցության շնորհիվ տեղական բիզնեսն իրապես արագ աճ կարձանագրի: Բացի այդ, եթե մենք հստակ ազդակներ ուղարկենք, ապա օտարերկրյա ներդրողները կարձագանքեն և կմտնեն հայաստանյան շուկա, իրենց համար հարմարավետ խաղի կանոններով:

Հաշվի առնելով մեր ներկա տնտեսական վիճակը, մենք պետք է խթանենք բիզնեսը գուցեև իշխանության համար ոչ ավանդական ճանապարհով: Մենք պատրաստվում ենք ստեղծել հիմնադրամներ, որոնք պետք է ֆինանսավորում տրամադրեն տարբեր ոլորտներին, օրինակ՝ գյուղատնտեսությանը, ՓՄՁ-ներին և այլն:

Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում, որտեղ մասնավոր և պետական հատվածի տաղանդավոր ներկայացուցիչների ներգրավմամբ պետք է քննարկենք և մշակենք երկարաժամկետ ծրագրեր և բարեփոխումներ և, ի վերջո, որոշենք, թե որ ուղղությամբ պետք է Հայաստանը շարժվի:

Անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի բարենպաստ և հարմարավետ պայմաններ ստեղծենք ստեղծագործ և աշխատասեր անհատների համար և ուրվագծենք հորիզոններն այնպես, որ բոլորը լծվեն այդ ապագայի կառուցմանը: Մենք ցանկանում ենք ցույց տալ բոլորին մեր երազած երկիրը:

Հարց - Ի՞նչ առաջնահերթություններ կան, որոնց անդրադառնալու եք որպես վարչապետ:

Պատասխան. ՀՀ վարչապետ - Անկեղծ ասած, վարչապետի աշխատանքն ենթադրում է, որ ամեն ինչ առաջնահերթ է: Տնտեսական աճ, սոցիալական խնդիրներ, առողջապահություն և կոռուպցիայի դեմ պայքար. դժվար է ասել, թե սրանցից որն է առաջնահերթ, իսկ որը՝ երկրորդական:

Թերևս տարբերությունը վարչապետի և գործարարի գործողությունների և աշխատանքի միջև այն է, որ վարչապետը չի կարող իրեն թույլ տալ սոսկ ամենակարևոր հարցերի վրա կենտրոնանալու շռայլություն թույլ տալ: Իմ կարծիքն այն է, որ մեր առաջին հիմնական խնդիրն է կապ հաստատել հասարակության հետ այնպես, որ մեր հասարակությունը հասկանա, հավատա և արձագանքի մեր կողմից ուղարկված ազդակներին: Խոսքը վերաբերում է ինչպես գործարար միջավայրին, այնպես էլ լայն հասարակությանը: Մեզ համար շատ ավելի հեշտ կլինի բարելավել իրավիճակը, երբ մեր ազգը մեր դաշնակիցն է և սատարում է այն ծրագրերին, որոնք մենք առաջարկում ենք: