Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Հարցազրույցներ, ճեպազրույցներ

Երկուշաբթի, 21 Նոյեմբերի 2016

Վարչապետ Կարեն Կարապետյանի հարցազրույցը Բլումբերգ լրատվական գործակալությանը

Հայաստանի նոր վարչապետը մայիսի խորհրդանական ընտրություններում քվեներ շահելու ուղերձ է հղում. տնտեսությունը սարսափելի վիճակում է, և ինքը հենց այն մարդն է, ով պետք է շտկի իրավիճակը։
Նախկին խորհրդային հանրապետությունը խորը փոփոխությունների կարիք ունի։ Կարեն Կարապետյանը, ով պաշտոնն ստանձնեց սեպտեմբերին, այդ մասին ասաց շաբաթ օրը Երևանում կայացած հարցազրույցի ժամանակ։ «Մենք առաջարկում ենք հնարավորինս արագ փոփոխություններ, այդ թվում՝ պայքարելով կոռուպցիայի և բյուրոկրատիայի դեմ և ստեղծելով կառավարական հիմնադրամ՝ ձեռներեցությունը խթանելու նպատակով։ «Բիզնեսը պետք է հեռու պահենք կոռումպացված պաշտոնյաներից, որոնք գումար են պահանջում վարչական որոշումներ կայացնելու համար, ինչպես նաև թույլ չտանք, որ գերիշխող դիրք ունեցողներն օգտագործեն իրենց քաղաքական կապերը մրցակցությունը սահմանափակելու համար», - նշում է Կարապետյանը՝ Երևանի նախկին քաղաքապետը, ով վարչապետի պաշտոնն ստանձնեց Ռուսաստանից վերադառնալուց հետո, որտեղ 2012 թվականից աշխատում էր Մոսկվայում՝ «Գազպրոմ» ԲԲԸ մասնաճյուղերից մեկում։ Հիշեցնենք, որ «Գազպրոմն» աշխարհի խոշորագույն գազ արտահանող կազմակերպությունն է։ «Մենք կստեղծենք արդար, մրցակցային և հավասար խաղի կանոններ»։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոր վարչապետին անվանեց «փոփոխությունների խորհրդանիշ», երբ Կարեն Կարապետյանին նշանակեց Հովիկ Աբրահամյանի փոխարեն։ «Տնտեսությունը չափազանց վատ վիճակում է և կառուցվածքային փոփոխությունների կարիք ունի», - հաջորդ օրը պատգամավորներին ասաց Կարեն Կարապետյանը: Սերժ Սարգսյանը վարչապետի փոփոխություն կատարեց, երբ հազարավոր մարդիկ դուրս եկան բողոքի ակցիայի ի պաշտպանություն այն զինված մարդկանց, ովքեր պատանդներ էին վերցրել Երևանի ոստիկանական կենտրոնակայանում և պահանջում էին նախագահի հրաժարականը։
Այս կովկասյան երկիրը, որն ունի մոտ 3 միլիոն բնակիչ, մեծապես տուժեց ռուսաստանյան ճգնաժամից, որն իր հիմնական արտահանման շուկան էր։ Բացի այդ, նվազեց Ռուսաստանում աշխատող հայերի դրամական փոխանցումների ծավալը։

Հարկաբյուջետային քաղաքականություն

53-ամյա Կարապետյանը ցանկանում է վարել ընդլայնողական տնտեսական քաղաքականություն՝ նույնիսկ այն պարագայում, որ նա ստիպված էր կրճատել պետական ծախսերը՝ բյուջեի դեֆիցիտը 5.9 տոկոսից հասցնելով 3 տոկոսի։ Այդ հարկաբյուջետային քաղաքականությամբ կառավարությունը բյուջեի դեֆիցիտը կհասցնի 3 տոկոսի՝ այն պայմաններում, երբ երկրի արտաքին պարտքը գերազանցում է ՀՆԱ-ի 50 տոկոսը։ Հայաստանի արտաքին պարտքը կազմում է 5.8 միլիարդ ԱՄՆ դոլար այն դեպքում, երբ ՀՆԱ-ն կազմում է 10 միլիարդ ԱՄՆ դոլար։ «2017 թ. համար նախատեսված 3.2 տոկոս տնտեսական աճը չի կարող ապահովել կենսամակարդակի զգալի բարձրացում», - ասում է Կարապետյանը՝ հավելելով. «Մեր արտաքին պարտքն ավելի արագ է աճում, քան ՀՆԱ-ն և եկամուտները»:

Թեև Հայաստանն աճող աղքատության պայմաններում փոփոխությունների կարիք ունի, Կարապետյանը չի կարողանա կոտրել մի քանի հարուստ օլիգարխների տնտեսական բռունցքը, մասնավորապես ներկրվող ապրանքների առումով, ովքեր հովանավորվում են հզոր քաղաքական գործիչների կողմից», - նշում է «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գևորգյանը։ «Մոնոպոլիաները և կոռուպցիան Հայաստանի ամենամեծ պրոբլեմն են դարձել բիզնեսի և քաղաքական գործիչների միջև առկա կապերի պատճառով», - ասում է Գևորգյանը հարցազրույցի ժամանակ՝ հավելելով, որ նա չի կարող լուծել այդ խնդիրը»։

Արտոնություններ չեն լինելու

«Մաքսային ծառայության ղեկավարության փոփոխությունը և Հարկային նոր օրենսգիրքը կնպաստեն թափանցիկությանը, և նա թույլ չի տա, որ գերիշխող դիրք ունեցող խաղացողներն օգտագործեն վարչական լծակները (ինչը հասանելի չէ մյուսներին) մրցակցությունը խեղդելու համար: Ոչ ոք անձեռնմխելի չէ և արտոնյալ չէ», - ասում է Կարեն Կարապետյանը:

Կարապետյանի նպատակն արագ բարեփոխումներն են։ Նա ասում է, որ խորհրդատվական խումբ կձևավորի՝ ներգրավելով արտասահմանյան մասնագետների։ «Պետք է մտածել, թե ինչպես կարող ենք զարգացնել երկիրը երկարաժամկետ հեռանկարում, ներառյալ հարկային փոփոխությունները, ձեռներեցության խթանումն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը և գյուղատնտեսությունը։

Հայաստանը հրաժարվեց Եվրամիության հետ առևտրային համաձայնագրից՝ անցյալ տարվա հունվարին անդամակցելով Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանը, որի անդամները նախկին խորհրդային երկրներ են։ Կարապետյանը նշում է. «Թեև քննադատողներն ասում են, որ Հայաստանը դեռևս տնտեսական օգուտ չի քաղել, սակայն ոչ ոք չի կարող չգիտի՝ ինչ կլիներ, եթե Հայաստանը չանդամակցեր Եվրասիական տնտեսական միությանը, և բացասական ազդեցությունը կարող էր ավելի շատ լինել: Ընդ որում, Հայաստանի անդամակցությունը չի կարող խոչընդոտել Եվրամիության հետ Հայաստանի տնտեսական կապերին։

Հայաստանը ցանկանում է զարգացնել առևտուրը հարևան Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ այդ երկրի միջուկային ծրագրերի նկատմամբ միջազգային պատժամիջոցների վերացումից հետո։ Կարեն Կարապետյանն ասում է, որ հանձնարարել է մինչև դեկտեմբերի 25-ը Հայաստանի հարավային սահմանի մոտ ազատ տնտեսական գոտի ստեղծելու ծրագիր մշակել՝ տնտեսական կապերը մի շարք ոլորտներում աշխուժացնելու նպատակով, ներառյալ գյուղատնտեսությունն ու սննդի արտադրությունը։

Վարկունակության հարցը

Հայաստանը հայտնվել է դժվարին կացության մեջ այն բանից հետո, երբ ռուսական ռուբլին արժեզրկվեց նավթի գների անկման պատճառով։ Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը հարցազրույցի ժամանակ ասում է, որ Հայաստանի տնտեսական աճն ավելի ցածր էր, քան Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումը։ Արտաքին միջավայրը չի լավանալու, ներքին պահանջարկը զսպվում է, և առկա է գնանկում։ Այստեղ վարկունակության հարց կա, որպեսզի կառավարությունն իրականացնի պարտքի քաղաքականություն առաջին անգամ, և բյուջեի արմատական կրճատումները կատարվում են հիմնականում կապիտալ ծախսերի նվազեցման ճանապարհով:

«Մենք հստակ գիտակցում ենք, որ բյուջետային ծախսերի կրճատումը կարող է կողմնակի հետևանքներ ունենալ այն առումով, որ գործարարներն իրենց ներդրումները հետաձգում են մինչև ընտրությունները», - ասում է Կարապետյանը։ Կարծիքներ են շրջանառվում, որ նրա նշանակումը կատարվել է իշխող Հանրապետական կուսակցության քաղաքական հեռանկարները բարելավելու համար։ Դժվար է ասել, թե նա կմնա վարչապետի պաշտոնում ընտրություններից հետո, քանի որ ոչ ոք չի կարող կանխատեսել ընտրությունների արդյունքները։ Իսկ եթե այդպես լինի, նա ցանկանում է մշակել հստակ երկարաժամկետ ծրագրեր։ Այնպես որ «2018 թվականից սկսած մենք կունենանք կայուն տնտեսական աճ տարեցտարի», - ասում է վարչապետ Կարեն Կարապետյանը։