Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

Բաժանորդագրություն










Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հետադարձ կապ պատասխանատուների հետ
iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Էլ. կառավարում

Տառատեսակներ

«Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման հայկական համակարգչային տառատեսակները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Կազմ

Վիգեն Սարգսյան

Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար

Պաշտոնը ստանձնել է
3 Հոկտեմբերի 2016

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1975 թ., 10 մայիսի, Երևան։

Կրթություն
1992-1999 թթ. - Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ («Դիվանագիտության պատմություն և միջազգային հարաբերություններ» մասնագիտությամբ)՝ դիպլոմ (1997 թ.) և միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան (1999 թ.)
1992-1996 թթ. - Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) - ՌԴ Նախագահին առընթեր Քաղաքացիական ծառայության հյուսիսարևմտյան ակադեմիա («Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում»), մասնագիտացումը` «Անձնակազմի կառավարում»
1998-2000 թթ. - Մեդֆորդ (Մասաչուսեթս, ԱՄՆ) - Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչեր դպրոց, Թաֆթս և Հարվարդի համալսարաններ («Միջազգային իրավունք և միջազգային անվտանգություն» մասնագիտությամբ)՝ իրավունքի և դիվանագիտության արվեստների մագիստրոսի աստիճան

Աշխատանքային գործունեություն
1995-1998 թթ. - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի օգնական
1998 թ. - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի խորհրդական
2003-2009 թթ. - Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական
2009-2011 թթ. - Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
2011-2016 թթ. - Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար
2011 թվականից՝ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի անդամ
2016 թ. հոկտեմբերի 3-ից՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար

Այլ տվյալներ
2000-2003 թթ. - անցել է իսկական զինվորական ծառայություն Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում, ՀՀ պաշտպանության նախարարի ռեֆերենտ։ Զինվորական կոչումը՝ պահեստազորի ավագ լեյտենանտ։

Կուսակցական պատկանելություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ) (2016 թվականից), ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ (2016 թվականից):

Պարգևներ. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2015 թ.), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2013 թ.), Մովսես Խորենացու մեդալ (2007 թ.), Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագիր (2007 թ.), Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Պատվո մեդալ (2011 թ.), Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալ (2016 թ.), Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալ (2008 թ.), Երևանի «Արգիշտի Ա» մեդալ (2016 թ.), մի շարք օտարերկրյա պետությունների պետական պարգևներ, այդ թվում՝ Ֆրանսիայի Արժանիքների ազգային շքանշանի ասպետի աստիճան (2008 թ.), Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շնորհակալագիր և մեդալ (2007 թ.)։
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։ «Լույս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։
Եղել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի՝ Մատենադարանի խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության Պետական կառավարման ակադեմիայի խորհրդի նախագահ, ԱՊՀ հումանիտար համագործակցության մասնակից պետությունների խորհրդի նախագահ։ Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր ժողովրդական տնտեսության և պետական ծառայության Ռուսաստանյան ակադեմիայի կառավարման Հյուսիս-արևմտյան ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր (Սանկտ-Պետերբուրգ, 2015 թ.):

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք դուստր: