Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

Բաժանորդագրություն










Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հետադարձ կապ պատասխանատուների հետ
iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Էլ. կառավարում

Տառատեսակներ

«Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման հայկական համակարգչային տառատեսակները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Կազմ

Աշոտ Մանուկյան

Աշոտ Մանուկյան

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար

Պաշտոնը ստանձնել է
20 Սեպտեմբեր 2016

Կենսագրական տվյալներ

 Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1968թ., 8 ապրիլի, Երևան

 Կրթություն
1985 – 1992թթ. - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան
1993 – 1995թթ. - Հայաստանի ամերիկյան համալսարան
1996-2001թթ.- ՀՀ ՖԷՆ տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտ(հայցորդ)
2005-2008թթ.- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան(հայցորդ)

Աշխատանքային գործունեություն
1994 – 1995թթ. - «Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթ` հատուկ թղթակից
1995 – 1997թթ. - Բանկային վերահսկողների Բազելյան միջազգային կոմիտե` Անդրկովկասի և Միջին Ասիայի տարածաշրջանային խմբի գործադիր քարտուղար
1995 – 1997թթ. - ՀՀ կենտրոնական բանկ` աշխատակազմի ղեկավար/խորհրդի քարտուղար 1997 – 1998թթ. - Տնտեսական բարեփոխումների տեղեկատվական-վերլուծական կենտրոն (Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համատեղ ծրագիր)` ծրագրի ղեկավար-կենտրոնի տնօրեն
1997 – 1998թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` աշխատակազմի ղեկավար/գլխավոր վարչության պետ
1998 – 1999թթ. - ՀՀ կառավարություն` ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար
1999 – 2001թթ. - Հայաստանի ազգային հեռուստատեսություն` գործադիր տնօրենի տեղակալ
2001 – 2003թթ. - Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերություն` խորհրդի փոխնախագահ
2003 – 2004թթ. - «Միցուբիսի» կորպորացիա` խորհրդատու
2004 – 2011թթ. - «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն/Հրազջէկ» ԲԲԸ` գլխավոր տնօրենի տեղակալ 2011 – 2015թթ. - «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն/Հրազջէկ» ԲԲԸ` գլխավոր տնօրեն 2012թ. - «Թելասի» ԲԸ` գլխավոր տնօրեն
2015-2016թթ. - «Էներգո Ինվեստ Հոլդինգ» ՓԲԸ` գլխավոր տնօրեն
2016թ. սեպտեմբերի 20-ից՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար
2016թ. հոկտեմբերի 6-ից՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար

Վերապատրաստման դասընթացներ
1996թ. - Ռիգսբանկ, Ստոկհոլմ, Շվեդիա, թեման՝ «Բանկային վերահսկողության մարտահրավերները»
1996թ.- Անգլիայի բանկի ուսումնական կենտրոն, Լոնդոն, Մեծ Բրիտանիա, թեման՝ «Կենտրոնական բանկի կազմակերպումը»
1997թ.- Պրահայի Կառլի համալսարան, Պրահա, Չեխիա, թեման՝ «Գործարար որոշումների միկրոտնտեսագիտական մոդելավորում»
1997-1998թթ.- ՀԲ և ԱՄՀ Վիեննայի միացյալ ինստիտուտ, թեման՝ «Ֆինանսական միջնորդություն»
1999թ.- Տոկիոյի համալսարան, Տոկիո, Ճապոնիա, թեման՝ «Փոքր ու միջին բիզնեսի զարգացման սկզբունքներ»
2002թ.- Հանրային կառավարման թագավորական ինստիտուտ, Լոնդոն, Մեծ Բրիտանիա, թեման՝ «Կառավարման ժամանակակից մեթոդներ և ռազմավարության մշակում»
2006թ.- Հարվարդի համալսարան, Mercy Corops, ԱՄՆ, թեման՝ «Շահերի վրա հիմնված բանակցային սկզբունքներ»

Այլ տվյալներ
1987-1989թթ. ծառայել է բանակում: Տնտեսագիտության դոկտոր է:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ