Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

Բաժանորդագրություն











iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել Apple սարքերի համար iGov.am օժանդակ ծրագրից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում:

Թեժ գիծ

+374 (10) 527-000

Էլ. կառավարում

Տառատեսակներ

«Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման հայկական համակարգչային տառատեսակները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Կազմ

Էդվարդ Նալբանդյան

Էդվարդ Նալբանդյան

ՀՀ արտաքին գործերի նախարար

Պաշտոնը ստանձնել է
15 Ապրիլ 2008

Կենսագրական տվյալներ

Կենսագրական տվյալներ

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
16 հուլիսի 1956 թ., Հայաստան

Կրթություն
1973 -1978 թթ. - Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ
1986 -1988 թթ. - ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրա` մասնագիտացումը` միջազգային հարաբերություններ, քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Աշխատանքային գործունեություն
1978 -1983 թթ. - Լիբանանում ԽՍՀՄ դեսպանություն
1983 - 1986 թթ. - ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարություն
1986 -1992 թթ. - Եգիպտոսում ԽՍՀՄ, ապա` Ռուսաստանի դեսպանության խորհրդական
1992 - 1993 թթ. - Եգիպտոսում Հայաստանի գործերի հավատարմատար
1994-1998 թթ. - Եգիպտոսում ՀՀ դեսպան
1995 - 1999 թթ.- Մարոկկոյում և Օմանում ՀՀ դեսպան (նստավայրը` Կահիրե)
1999 - 2008 թթ. - Ֆրանսիայում ՀՀ դեսպան
2000 - 2008 թթ. - Իսրայելում ՀՀ դեսպան (նստավայրը` Փարիզ),
2004 - 2008 թթ. - Անդորրայում ՀՀ դեսպան (նստավայրը` Փարիզ),
2006 - 2008 թթ. - Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ նախագահի անձնական ներկայացուցիչ:
2008 թ.-ից` ՀՀ արտաքին գործերի նախարար
2012 թ. հունիսի 4-ին վերանշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում:
ՀՀ Նախագահի 2013 թ. ապրիլի 20-ի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում:
ՀՀ Նախագահի 2014 թ. ապրիլի 15-ի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում:


Այլ տվյալներ
ՀՀ Նախագահի 2012 թ. դեկտեմբերի 28-ի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: Հատուկ հանձնարարություններով այցելել է տարբեր երկրներ իբրև Հայաստանի Հանրապետության նախագահի հատուկ բանագնաց: Բազմաթիվ միջազգային կոնֆերանսներում ներկայացրել է Հայաստանը:
Մերձավոր Արևելքի և միջազգային հարաբերությունների վերաբերյալ բազմաթիվ աշխատությունների հեղինակ է:
Ֆրանսիական Հանրապետության Պատվո լեգեոնի ասպետ է: Ունի Ժողովուրդների բարեկամության և Սուրբ Աթոռի Սուրբ Գրիգորի Մեծ Խաչի շքանշաններ, «Մխիթար Գոշ» մեդալ:

Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի դուստր: