Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Կազմ

Ֆելիքս Ցոլակյան

Ֆելիքս Ցոլակյան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար

Պաշտոնը ստանձնել է
4 Հոկտեմբերի 2018

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
27 հունվարի 1952 թ., Անիի շրջան, գ. Ներքին Ջրափի

Կրթություն
1969-1974 թթ. - Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ, պատմաբանի որակավորում:

Աշխատանքային գործունեություն
1974-1976 թթ. - Արարատի Ինդուստրիալ-տեխնոլոգիական տեխնիկումում ուսուցիչ
1976-1980 թթ. -ՀԼԿԵՄ Արարատի շրջկոմի քարտուղար, 2-րդ քարտուղար
1980-1985 թթ. - Հայկական ՍՍՀ պետական անվտանգության կոմիտեի Գորիսի բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր
1985-1991 թթ. - Հայկական ՍՍՀ պետական անվտանգության կոմիտեի Եղեգնաձորի
բաժանմունքի պետ
1991-1992 թթ. -Եղեգնաձորի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ
1993-1999 թթ. - ՀՀ ազգային անվտանգության նախարարության Մասիսի բաժանմունքի պետ, Շիրակի մարզային վարչության պետ, Երևանի քաղաքային վարչության պետ
1999-2002 թթ. - ՀՀ Նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար
2002-2003 թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության ղեկավար
2003-2007 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ
2007 թ. - ՀՀ Նախագահի խորհրդական
2007-2013 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության
տնօրենի տեղակալ
2013-2016 թթ. - ՀՀ Շիրակի մարզպետ
2016-2017 թթ. - ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար
2017-2018 թթ. - ԱԺ պատգամավոր
2018 թ. հոկտեմբերի 4-ից՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար

Այլ տվյալներ
Զինապարտ է, գեներալ-լեյտենանտ: Պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով և «Անանիա Շիրակացու» մեդալով:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա: