Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

Բաժանորդագրություն










Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հետադարձ կապ պատասխանատուների հետ
iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Էլ. կառավարում

Տառատեսակներ

«Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման հայկական համակարգչային տառատեսակները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Կազմ

Արտեմ Ասատրյան

Արտեմ Ասատրյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Պաշտոնը ստանձնել է
27 Սեպտեմբեր 2016

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1972 թ., մայիսի 23, ք. Երևան

Կրթություն
1989-1994 թթ. - Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի էկոնոմիկայի պետական կարգավորում ֆակուլտետ
1995 -1997 թթ. - ՀՀ կառավարման դպրոց (երկարատև ուսուցում, 1-ին թողարկում), «Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում» դասընթաց, պետական ծառայողի որակավորում
2000 թ. - ՀՀ կառավարման դպրոցի ասպիրանտուրա, տնտեսագիտության թեկնածու

Աշխատանքային գործունեություն
1998 թ. - ՀՀ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամ` կենսաթոշակային ապահովագրության վարչության նպաստների բաժնի բաժնի պետ
1998-2006 թթ. - ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն` կենսաթոշակային ապահովության (2002 թ. հունվարից` սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության) վարչության պետ
2006-2007 թթ. - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն
2007-2011 թթ. - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
2011 թ. - ՀՀ վարչապետի փետրվարի 9-ի որոշմամբ համատեղությամբ նշանակվել է նաև ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար
2011 թ. ՀՀ վարչապետի մարտի 25-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
2012 թ. հունիսի 16-ից` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
ՀՀ Նախագահի 2013 թ. մայիսի 8-ի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում:
ՀՀ Նախագահի 2014 թ. ապրիլի 26-ի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում:
ՀՀ Նախագահի 2016 թ. սեպտեմբերի 27-ի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում:

Այլ տվյալներ
1994-1995 թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում: Ունի սերժանտի կոչում:
Բազմաթիվ գիտական և հետազոտական աշխատությունների հեղինակ է: Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում արդյունավետ աշխատանքի համար ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդական:
 Մասնագիտական վերապատրաստումներ՝2006 թ. - Ուկրաինա, Կիև, Շվեդիայի միջազգային զարգացման գործակալություն, SIDA, «Կենսաթոշակային բարեփոխում. Երկարաժամկետ որոշումների ընդունում» դասընթացի հավաստագիր (2-րդ փուլ)
2005 թ. - Շվեդիա, Ստոկհոլմ, Շվեդիայի միջազգային զարգացման գործակալություն, SIDA, «Կենսաթոշակային բարեփոխում. Երկարաժամկետ որոշումների ընդունում» դասընթացի հավաստագիր (1-ին փուլ)
2005 թ. - Բուլղարիա, Սոֆիա «Կենսաթոշակային բարեփոխումներ. Բուլղարիայի փորձը և տարածաշրջանի հեռանկարները» դասընթացի հավաստագիր
2004 թ. - Ուկրաինա, Կիև, Կրթության զարգացման ակադեմիա, USAID: «Սոցիալական ապահովագրության անհատական քարտերի համակարգի կիրառումը» դասընթացի հավաստագիր
2003 թ. - Համաշխարհային բանկի ինստիտուտ, «Տարածաշրջանի երկրների կենսաթոշակային բարեփոխումների հեռանկարները» հեռակա դասընթացիհավաստագիր
2002 թ. - Լեհաստան, Վարշավա, Համաշխարհային բանկի ինստիտուտ, «Կենսաթոշակային բարեփոխումներ. երկրորդ սերունդ և իրականացման հարցեր» դասընթացի հավաստագիր
2000 թ. - ԱՄՆ, Քեմբրիջ, Հարվարդի ինստիտուտ, «Կենսաթոշակային համակարգերը ճգնաժամում» դասընթացի հավաստագիր
1999 թ. - Ավստրիա, Վիեննա, Joint Vienna Institute, OECD, «Կենսաթոշակային քաղաքականություն և կենսաթոշակային բարեփոխումներ» դասընթացի հավաստագիր
1999 թ. - Իսրայել, International Institute – Histadrut, «Կենսաթոշակային հիմնադրամները շուկայական տնտեսության պայմաններում» դասընթացի հավաստագիր:
 

Կուսակցական պատկանելություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք զավակ: