Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Կազմ

Հրաչյա Ռոստոմյան

Հրաչյա Ռոստոմյան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար

Պաշտոնը ստանձնել է
12 Մայիսի 2018

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1981 թ. մարտի 3, ք. Երևան

Կրթություն
1998- 2003 թթ. - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետ` բժիշկ ստոմատոլոգ թերապևտի մասնագիտացում
2003-2006 թթ. - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրա, ունիստոմատոլոգ-օրթոպեդի որակավորում
2006-2010 թթ. - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինտիտուտ, մարզաառողջարարական ֆակուլտետ, մարզիչ մանկավարժի որակավորում:

Աշխատանքային գործունեություն
1997-1999 թթ. - «Անի 90» ՍՊԸ` ապրանքագետ
2003 թ. - թիվ 5 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա` բժիշկ-ինտերն
2006-2008 թթ. - դասախոսել է Երևանի պետական բժշկական համալսարանում
2006 – 2009 թթ. - ԵՊԲՀ ֆիզդաստիարակության ամբիոն` լաբորանտ
2008 – 2009 թթ. - Երևան քաղաքի ավագանու անդամ
2006 թ. մարտի 12-ից` ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ
2010 – 2012 թթ. - ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար
2012-2013 թթ. - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
2013-201 6թթ. - ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար
2016-2018 թթ. - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
2018 թ. մայիսի 12-ից՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար

Այլ տվյալներ
Զինապարտ է, պահեստի լեյտենանտ: ՀՀ սպորտի վարպետ է, երկար տարիներ խաղացել է Հայաստանի հավաքականի կազմում, մասնակցել է միջազգային մրցաշարերի: Նորանկախ Հայաստանի միջազգային կարգի առաջին մրցավարն է: Երեք գիտամեթոդական հոդվածների հեղինակ է, ՀԱՕԿ-ի տեղեկագրի համահեղինակ: Պարգևատրվել է  հայրենիքին մատուցած ծառայության համար 2-րդ աստիճանի մեդալով, «Հրանտ Շահինյան», ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան», «Զինվոր հայրենյաց» և Երևանի պետական բժշկական համալսարանի 75-ամյակին նվիրված ոսկե մեդալներով, ՀՀ Նախագահի շնորհակալագրով: Մանկավարժական գիտությունների թեկնածու է:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական է

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա: