Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

Բաժանորդագրություն










Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հետադարձ կապ պատասխանատուների հետ
iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Էլ. կառավարում

Տառատեսակներ

«Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման հայկական համակարգչային տառատեսակները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Կազմ

Դավիթ Լոքյան

Դավիթ Լոքյան

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար

Պաշտոնը ստանձնել է
27 Սեպտեմբեր 2016

Կենսագրական տվյալներ

 Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1958 թ., 20 հունվարի, Վրացական ԽՍՀ, գ. Բոգդանովկա

Կրթություն
1974 -1979 թթ. - Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտ, մասնագիտությունը՝ կենսաբանություն և գյուղհիմունքներ
1982 - 1989 թթ. - Հայկական ԽՍՀ Գիտությունների ակադեմիա, կենսաբանության ինստիտուտի ասպիրանտ

Աշխատանքային գործունեություն
1979 -1998 թթ. - Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի կենսաբանության ամբիոնի կրտսեր գիտաշխատող, ֆիզիոլոգիայի ամբիոնի լաբորատորիայի վարիչ, մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի դասախոս, ամբիոնի վարիչ
1979 – 1982 թթ. - Գուգարքի շրջանի Վահագնի գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ (համատեղությամբ)
1991-1995 թթ. -Վանաձորի քաղաքային խորհրդի պատգամավոր
1995 - 1998 թթ. - «Ինտելեկտուալ» վերլուծական ծրագրային կենտրոնի ղեկավար
1998 – 1999 թթ. - ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ
1999 - 2001 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար
2001 – 2003 թթ. - ՀՀ քաղաքաշինության նախարար
2003 – 2008 թթ. - ՀՀ գյուղատնտեսության նախարար
2008 թվականից առ այսօր` ՀՅԴ բյուրոյի անդամ
2016 թ. փետրվարի 24-ից՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար
ՀՀ Նախագահի 2016 թ. սեպտեմբերի 27-ի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար

Այլ տվյալներ
Կենսաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ: Տիրապետում է ռուսերենի, գերմաներենի: Զինապարտ է: Պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով, «Վաչագան Բարեպաշտ» մեդալով և ՀՀ վարչապետի հուշամեդալով:
Հեղինակ է մի քանի տասնյակ գիտական հոդվածների, մեկ գրքի և մեկ գիտական հայտնագործության:

Կուսակցական պատկանելություն
Հայ Յեղափոխական Դաշնակցություն

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ որդի: