Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

Բաժանորդագրություն











iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել Apple սարքերի համար iGov.am օժանդակ ծրագրից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում:

Թեժ գիծ

+374 (10) 527-000

Էլ. կառավարում

Տառատեսակներ

«Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման հայկական համակարգչային տառատեսակները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Կազմ

Հրանուշ Հակոբյան

Հրանուշ Հակոբյան

ՀՀ սփյուռքի նախարար

Պաշտոնը ստանձնել է
1 Հոկտեմբեր 2008

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1954 թ., ապրիլի 12, Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղ

Կրթություն
1970 թ. ոսկե մեդալով ավարտել Գավառի թիվ 1 դպրոցը
1975 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը
1989 թ. գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի հասարակական գիտությունների ակադեմիան
1994 թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր է:

Աշխատանքային գործունեություն
1975-1983 թթ. Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս, 1978-1983 թթ.եղել է  ԵՊՀ  ԼԿԵՄ կոմիտեի քարտուղարի տեղակալ, ընտրվել է ՀամԼԿԵՄ Կենտկոմի բյուրոյի անդամ,
1983-1985 թթ. ՀԼԿԵՄ կենտկոմի քարտուղար,
1985-1990 թթ. ՀԼԿԵՄ կենտկոմի առաջին քարտուղար, ընտրվել ՀամԼկեմ Կենտկոմի բյուրոյի անդամ (Մոսկվա), 1986-1990 թթ. ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ԳԽ նախագահության անդամ

1990-1995 թթ. ՀՀ ԳԽ և 1995-1996 թթ. ԱԺ պատգամավոր, ԱԺ սոցիալական առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,

1995-1997 թթ. ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ,
1996-1998 թթ. ՀՀ սոցիալական ապահովության նախարար,
1996-2008 թթ. Միջխորհրդարանական միության միջազգային վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ, ապա ղեկավար, Կանանց հիմնախնդիրները համակարգող խորհրդի անդամ,

1999-2003 թթ. ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ԵՄ-Հայաստան հանձնաժողովի նախագահ,

2003-2008 թթ. ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,
2008 թ. հունիսից ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ,
2008 թ. հոկտեմբերից ՀՀ սփյուռքի նախարար

Այլ տվյալներ
Հեղինակ է 6 գրքի և 40-ից ավելի գիտական աշխատանքների:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի և մի շարք այլ հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի անդամ է, Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի հիմնադիր, Հայ կանանց միջազգային միության նախագահ,ԵՊՀ-ի, ԵԲՀ-ի ԳՊՀ-ի խորհուրդների անդամ: 2012 թ. ընտրվել է ԳՊՀ-ի խորհրդի նախագահ: Ստեղծել է երիտասարդական խորհրդարանը
Պարգևատրվել է պետական, կառավարական շքանշաններով, մեդալներով, պատվոգրերով: Դասավանդում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում և Գավառի պետական համալսարանում: Ճանաչվել է տարվա լավագույն կին, տարվա լավագույն պատգամավոր, լավագույն քաղաքական գործիչ
2008 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նրան է շնորհվել  ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի կոչում
2011 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:

Կուսակցական պատկանելությունը
Հայաստանի Հանրապետական կուսակցություն, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ