Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Վահագն Վերմիշյան

Վահագն Վերմիշյան

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1964թ., 15 դեկտեմբերի, ք. Ստեփանավան

Կրթություն
1981-1989թթ. - Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետ

Աշխատանքային գործունեություն
1986 թվականից՝ ուսումնառությանը զուգընթաց, փորձառություն է անցել «Հայպետնախագիծ» ինստիտուտի N 3 արվեստանոցում, որտեղ հետագայում աշխատել է որպես ճարտարապետ
1989-1991թթ. - Ստեփանավան քաղաքի գլխավոր ճարտարապետ
1993թ. Սանկտ-Պետերբուրգում հիմնել է «VeK SPb» սեփական ճարտարապետական գրասենյակը, մի քանի տարի անց Մոսկվայում գրանցվել է «VEK Group» գլխավոր գրասենյակը
2013-2014թթ. - ՌԴ «Ավտոդորպրոեկտ» ( ГУП МО МОДЦ) ձեռնարկության մասնաճյուղի տնօրեն
2014-2017թթ. - ՌԴ Օրլովի մարզի գլխավոր ճարտարապետ
2017-2018թթ. - Երևանի քաղաքապետի խորհրդական
2019թ. մարտի 21-ին նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Այլ տվյալներ
1983-1985թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
25 տարվա ընթացքում նրա ղեկավարած ընկերությունների խումբն իրականացրել է ավելի քան 250 ճարտարապետական նախագծեր Հայաստանում, ԱՊՀ և Պարսից ծոցի երկրներում, Աֆրիկայում, տարբեր ժամանակահատվածներում ներկայացուցչություններ է ունեցել Երևանում, Դուբայում, Շանհայում, Խարթումում, Լյուբլյանայում:
Վ. Վերմիշյանի նախագծերից են «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի առաջին և երկրորդ տերմինալների նախագիծը, Սոչիի ծովային նավահանգիստն իր մերձափնյա ենթակառուցվածքներով, մարզական բազմաֆունկցիոնալ համալիր Աստրախանում, Երևանի կրկեսը, առևտրի բազմաթիվ կենտրոններ։ Մասնակցել է ԱՄԷ-ում և Սուդանում քաղաքների նախագծերի մշակման աշխատանքներին:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք զավակ: