Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Սարհատ Պետրոսյան

Սարհատ Պետրոսյան

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1981թ. սեպտեմբերի 27-ին, ք. Սալմաստ

Կրթություն
1997-2003 թթ. - սովորել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետում, ստանալով ճարտարապետի (մագիստրոսի) որակավորում
2003-2006 թթ. - սովորել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ասպիրանտուրայում, ստանալով ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճան (թեմա՝ Շուշիի քաղաքաշինական զարգացման և ռեաբիլիտացիայի խնդիրները)
2011 թ. - վերապատրաստվել է Կանզասի (ԱՄՆ) համալսարանի Ճարտարապետության, քաղաքաշինության և դիզային դպրոցում Երիտասարդ դասախոսների վերապատրաստման ծրագրով
2015 թ. - վերապատրաստվել է Ժնևի (Շվեցարիա) համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ժառանգության պահպանության միջազգային իրավունքի ամբիոնում

Աշխատանքային գործունեություն
2004-2017 թթ. - դասավանդել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քաղաքաշինության ամբիոնում՝ 2014-ին ստանալով դոցենտի գիտական կոչում
2006-2018 թթ. - հիմնադրել և ղեկավարել է ՍՊ2 նախագծային գրասենյակը
2007 թ. - աշխատել է Հայնախագիծ ինստիտուտի քաղաքաշինական արվեստանոցում
2007-2018 թթ. - հանդիսացել է քաղաքային պլանավորման և զարգացման փորձագետ տարբեր միջազգային ու տեղական ծրագրերում, այդ թվում ՀԲ-ի, ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի, Գեթթի հիմնադրամի, ինչպես նաև ՀՀ կառավարության տարբեր գերատեսչություններում
2008-2011 թթ. - աշխատել է որպես «Պողոսյան պարտեզներ» կազմակերպության տնօրեն
2012-2018 թթ. - հիմնադրել և ղեկավարել է Ուրբանլաբ քաղաքային անկախ հետազոտական կազմակերպությունը
2015-2017 թթ. - ղեկավարել է Եվրոպայի խորհուրդի և Եվրոպական միության կողմից համատեղ իրականացվող Պատմական քաղաքներում համայնքի կողմից իրականացվող քաղաքային ռազմավարություններ (COMUS) ծրագիրը
2018 թ. օգոստոսի 9-ից նշանակվել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար

Այլ տվյալներ
Մասնակցել է ավելի քան 40 գիտաժողովների և դասընթացների, հեղինակել կամ համահեղինակել է Հայաստանում և արտերկրում հրատարակված 18 աշխատություններ։ 2016-ին համադրել է Անկախ կենսապատկեր խորագրով Հայաստանի ազգային տաղավարը Վենետիկի ճարտարապետական բիենալեում։ Հանդիսանում է ՀՀ ճարտարապետների պալատի, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի խորհուրդների, ինչպես նաև ՀՀ Նախագահի մրցանակի արվեստի հանձնախմբի անդամ։

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ դուստր: