Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Դավիթ Անանյան

Դավիթ Անանյան

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ

Կենսագրական տվյալներ

Ծնվել է 1971 թվականի հոկտեմբերի 10-ին, Երևանում։

Կրթությունը
1988-1993 թթ.` Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, Ֆինանսահաշվային ֆակուլտետի «ֆինանսներ և վարկ» մասնագիտացում, տնտեսագետի որակավորում,
2003-2004 թթ.՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Տնտեսական հետազոտությունների ինստիտուտ, հայցորդ,
2004թ. դեկտեմբերին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան

Աշխատանքային գործունեություն
1993-1994 թթ.` Երևանի Խորհրդային տարածքային հարկային տեսչության առաջին տարածքային բաժնի, այնուհետև՝ հատուկ բաժնի պետական հար-կային տեսուչ
1994-1995 թթ.` Երևանի Թիվ 1 տարածքային հարկային տեսչության (բաղկացած՝ Երևանի Խորհրդային, Արաբկիր և Շահումյան տեսչություններից) ինֆորմացիայի բաժնի պետական հարկային տեսուչ, այնուհետև՝ Երևանի Խորհրդային տարածքային հարկային տեսչության հաշվետվությունների ընդունման և ինֆորմացիայի բաժնի ավագ պետական հարկային տեսուչ
1995-1999 թթ.` Երևանի Խորհրդային տարածքային հարկային տեսչության վերահսկողության բաժնի պետական հարկային տեսուչ
1999-2000 թթ.` Երևանի Խորհրդային տարածքային հարկային տեսչության հարկերի հաշվառման բաժնի պետ
2000-2006 թթ.` «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ, հարկային խորհրդատու, հարկային մենեջերի օգնական, հարկային մենեջեր, այնուհետև ավագ մենեջեր՝ հարկային և իրավաբանական բաժնի ղեկավար
2006-2016 թթ.` «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ, գործընկեր, հարկային ծառայությունների ղեկավար
2016-2018 թթ.` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
2018թ. մայիսից՝ ՀՀ ՊԵԿ նախագահ

Այլ տվյալներ
Մասնագիտացման/որակավորման հիմնական ոլորտներն են․
• ՀՀ Հարկային օրենսդրություն, Եվրամիության և եվրոպական երկրների հարկային օրենսդրություն, հարկման միջազգային նորմեր և միջազգային համաձայնագրեր.
• Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներ, Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման միջազգային ստան-դարտներ և դրանց հիման վրա մշակված ազգային ստանդարտներ։
Որպես Համաշխարհային Բանկի խորհրդատու՝
• Ղրղզստանի Հանրապետության (ՂրՀ) հանրային հատվածի հաշվապահական հաշվառման բարեփոխումների ծրագրի շրջանակներում առկա համակարգի կարողությունների գնահատման աշխատանքներում ներգրավված է եղել որպես միջազգային խորհրդատու՝ իրականացնելով՝ ՂրՀ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման գործող համակարգի և Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների (IPSAS) միջև գոյություն ունեցող անհամապատասխանությունների վերհանում։
Որպես դասախոս՝
• 2004 թվականից դասավանդել է «Հաշվապահական հաշվառման հիմունքներ» և «ՀՀ հարկային համակարգ» առարկաները ՀՀ տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում («Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամում, «Հաշվապահների ուսուցման միջազգային կենտրոն» հիմնադրամում, Երևանի պետական համալսարանում)։
Որպես հաշվապահական ռեֆորմների փորձագետ՝
• 2009-2010 թվականներին մասնակցել է ՖՀՄՍ-ների և ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի թարգմանության, խմբագրման և տեղայնացման աշխատանքներին.
• 2008-2013 թվականներին մասնակցել է հաշվեգրման հիմունքով Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների թարգմանության ու խմբագրման, ինչպես նաև դրանց հիման վրա ՀՀ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի և նոր համակարգի ներդրման համար անհրաժեշտ այլ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին:
Հանդիսանում է Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի անդամ, ունի հաշվապահի և աուդիտորի որակավորում։
Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին։

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու դուստր և որդի։