Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

Բաժանորդագրություն










Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հետադարձ կապ պատասխանատուների հետ
iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Էլ. կառավարում

Տառատեսակներ

«Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման հայկական համակարգչային տառատեսակները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Գեորգի Կուտոյան

Գեորգի Կուտոյան

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն

Պաշտոնը ստանձնել է
12 Փետրվարի 2016

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1981թ. սեպտեմբերի 30, Երևան

Կրթություն
2002թ.-ավարտել է Ռուսաստանի Դաշնության Ռոստովի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը
2005թ.- ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան
2007թ.- ավարտել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը (Թաֆթս համալսարան)
1998-2000թթ.- զինվորական ուսուցում է անցել Ռուսաստանի Դաշնության Ռոստովի պետական համալսարանի ռազմական պատրաստության ֆակուլտետում՝ պահեստի սպաների պատրաստման ծրագրով

Աշխատանքային գործունեություն
2002-2010թթ.- դասավանդել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում, ՀՀ պետական կառավարման ակադեմիայում և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում
2005-2006թթ.- ՀՀ գլխավոր դատախազություն՝ գիտաուսումնական կենտրոնի գիտական աշխատող, ապա՝ իրավական և կառուցվածքային բարեփոխումների բաժնի դատախազ
2006-2007թթ.- ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ավագ խորհրդական
2008-2010թթ.- ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր իրավախորհրդատու
2010-2011թթ.- զբաղվել է մասնավոր փաստաբանական գործունեությամբ (2008թ. ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր)
2011-2016թթ.- Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական
2011-2014թթ.- եղել է ՀՀ Նախագահի հրամանագրով ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիթորինգի հանձնաժողովի նախագահը
2016թ. փետրվարի 12-ից՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն

Այլ տվյալներ
Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «1950թ. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին կոնվենցիան Հայաստանի Հանրապետության ազգային իրավական համակարգում (սահմանադրաիրավական հետազոտություն)» թեմայով և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: ՀՀ Նախագահի 2013թ. ապրիլի 17-ի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով: Արդարադատության առաջին դասի խորհրդական է:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ որդի: