Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

Բաժանորդագրություն










Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հետադարձ կապ պատասխանատուների հետ
iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Էլ. կառավարում

Տառատեսակներ

«Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման հայկական համակարգչային տառատեսակները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Մարտին Սարգսյան

Մարտին Սարգսյան

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ

Պաշտոնը ստանձնել է
3 Հունիսի 2014

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1958թ. մարտի 3, ք. Երևան

Կրթություն
1975-1979թթ.-Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
1999 -2003թթ.- Երևանի ֆինանսաբանկային և բորսայական համալսարան

Աշխատանքային գործունեություն
1979-1982թթ. - մանկավարժ` Ապարանի դպրոցներ
1984-1990թթ. - Երևանի քաղաքապետարանի և Սովետականի շրջխորհրդի գործադիր կոմիտեներ
1991-1995թթ. – Շենգավիթի շրջխորհրդի պատգամավոր
1993-1998թթ. - ՀՀ թեթև արդյունաբերության «Մոդելային կոշիկներ» ֆաբրիկայի գլխավոր տնօրեն, ապա` խորհրդի նախագահ
1998-2007թթ.- Շենգավիթ համայնքի ղեկավար
1998-1999թթ.- Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ պաշտպանության ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ, «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ
1999թ.- հիմնել է «Շենգավիթ» բարեգործական հիմնադրամը
1999-2001թթ.- Եվրախորհրդի տեղական ինքնակառավարման պալատում ՀՀ ներկայացուցիչ
2002թ.-ից` ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ
2003-2004թթ. - ԱՊՀ երկրների ԱԱՊ ղեկավարների խորհրդի նախագահ, Համաշխարհային առևտրի պալատների ասոցիացիայի, Եվրապալատի, ԱՊՀ երկրների ԱԱՊ ղեկավարների, Սևծովյան ավազանի երկրների ԱԱՊ խորհուրդների անդամ
2003թ.-ից` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հոգաբարձուների խորհրդի անդամ
2007-2012թթ.- Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
2009թ.- ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի բյուջետային հանձնաժողովի անդամ
2012-2014թթ.- Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
2014թ. - Երկրապահ կամավորականների միության վարչության անդամ
2014թ. հունիսի 3-ից` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ

Այլ տվյալներ
1982-1984թթ. ծառայել է խորհրդային բանակում: Պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարի շնորհակալագրով (1999թ.), ՀՀ վարչապետի պարգևով (2001թ.), շնորհակալագրով (2005թ.) և հուշամեդալով (2006թ.), Գարեգին Նժդեհի անվան ոսկե հուշամեդալով (2006թ.), ԱՊՀ երկրների առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների խորհրդի պատվոգրով (2006թ.), ՌԴ տնտեսական զարգացման և առևտրի նախարար Գ. Գրեֆի պատվոգրով (2006թ.), ՀՀ ԱԱՊ-ի «Մերկուրի» մրցանակով (2007թ.), ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ոսկե հուշամեդալով (2009թ.): 2012թ. պարգևատրվել է «ԱՊՀ մասնակից-երկրների ԱԱՊ Ղեկավարների խորհրդի 10- ամյակ» հոբելյանական մեդալով՝ խորհրդի կայացման, զարգացման մեջ ունեցած ներդրման համար: Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ է, տնտեսական ոլորտի մի շարք հոդվածների հեղինակ: 2006թ.-ից` Շենգավիթ համայքի պատվավոր քաղաքացի, Շենգավիթ համայնքի ՀՀԿ խորհրդի նախագահ:

Կուսակցական պատկանելություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն, ՀՀԿ խորհրդի անդամ

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու զավակ: