Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

Բաժանորդագրություն










Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հետադարձ կապ պատասխանատուների հետ
iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Էլ. կառավարում

Տառատեսակներ

«Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման հայկական համակարգչային տառատեսակները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նարեկ Սարգսյան

Նարեկ Սարգսյան

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ

Պաշտոնը ստանձնել է
11 Հոկտեմբեր 2016

Կենսագրական տվյալներ

 Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
01 հունվարի 1959թ., ք. Ջերմուկ

Կրթություն
1965-1975թթ.- Ջերմուկի N1 միջնակարգ դպրոց` ոսկե մեդալով, ինչպես նաև Ջերմուկի երաժշտական դպրոց
1975 - 1980թթ.- Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետ (ԵրՊԻ)` «Ճարտարապետություն» մասնագիտությամբ` գերազանցության դիպլոմով
1992-1993 թ.թ.- Վերապատրաստման կուրսեր` «Հակասեյսմիկ Ճարտարապետություն» մասնագիտությամբ (Ֆրանսիա, Մարսել)

Աշխատանքային գործունեություն
1976-1979թթ.- ԵրՊԻ Գիտահետազոտական բաժանմունքում
1980 - 1983թթ.-ԵրՊԻ Արդյունաբերական և քաղաքացիական շենքերի /ԱՔՇ/ ճարտարապետության ամբիոնի դասախոս
1983 - 1986թթ.- Մոսկվայի Բնակելի շենքերի կենտրոնական գիտանախագծային ինստիտուտի ստացիոնար ուսուցման ասպիրանտ
1987 - 1993թթ.-ԵրՊԻ ճարտարապետության ամբիոնի դասախոս, 1989 - ից` դոցենտի պաշտոնակատար
1991 - 1993թթ.-ԵրՃՇԻ ճարտարապետության ‎ֆակուլտետի դեկանի տեղակալ` գիտանախագծային հարցերով
1993 - 1999թթ.-ԵրՃՇԻ ճարտարապետության ‎ֆակուլտետի դեկան
1996 - 1998թթ.-ՀՀ ճարտարապետների միության փոխնախագահ (հասարակական հիմունքներով)
1998 - 1999թթ.-ՀՀ վարչապետի խորհրդական` քաղաքաշինության հարցերով (համատեղությամբ)
1999 - 2004թթ.-Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ, քաղաքապետի տեղակալ
2004թ.-ից - «Նարեկ Սարգսյան» ճարտարապետական արվեստանոցի ստեղծագործական ղեկավար
2008 - 2011թթ.-ՀՀ գլխավոր ճարտարապետ, ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
2011 - 2013թթ.-Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ
2013-2014թթ.- ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ
2014-2016թթ. - ՀՀ քաղաքաշինության նախարար
2016 թ. հոկտեմբերի 11-ից՝ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ

Այլ տվյալներ
Ճարտարապետության թեկնածու է, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Ռուսաստանի վաստակավոր ճարտարագետ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի, Ուկրաինայի և Հայաստանի ճարտարագիտական ակադեմիաների իսկական անդամ:
Արժանացել է Ֆրանսիայի Հանրապետության «Արժանիքների համար» առաջին և երկրորդ աստիճանի ազգային շքանշանի: Պարգևատրվել է «Ֆրիտյոֆ Նանսեն»-ի, Հայաստանի ճարտարապետության ակադեմիայի, միջազգային ինժեներական ակադեմիայի, ԵրՃՇՊ և ՀՀ քաղաքաշինության նախարարության ոսկե մեդալներով:
Հանդիսանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետության խորհրդի ատենապետ:
Բազմաթիվ մրցույթների դափնեկիր է, նախագծերի և գիտական աշխատությունների հեղինակ:
Զինապարտ է (ռազմական ամբիոնի կուրսանտ` 1978-1980 թթ., եռամսյա սպայական ծառայություն` 1980թ.):
2015 թ. ստացել է ՀՀ պետական մրցանակ` Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում Վազգեն Սարգսյան փողոցում կառուցված կառավարական վարչական համալիրի, Անանիա Շիրակացու մեդալ` քաղաքաշինության զարգացման գործում ներդրած ավանդի համար, նաև` Ռուսաստանի ճարտարագիտության ակադեմիայի ոսկե կրծքանշան, 2016 թ. Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշան: 2016 թ. արժանացել է «Զոդչեստվո-2016» միջազգային փառատոնի մրցանակին «Լավագույն արտասահմանյան կառույց» անվանակարգում` կառավարական նոր վարչական համալիրի համար:

Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի: