Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

Բաժանորդագրություն











iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել Apple սարքերի համար iGov.am օժանդակ ծրագրից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում:

Թեժ գիծ

+374 (10) 527-000

Էլ. կառավարում

Տառատեսակներ

«Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման հայկական համակարգչային տառատեսակները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Արտյոմ Մովսեսյան

Արտյոմ Մովսեսյան

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ

Պաշտոնը ստանձնել է
4 Մայիս 2004

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
22 սեպտեմբերի 1967 թ., ք. Երևան

Կրթություն
1990 թ. - Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի արդյունաբերական էլեկտրոնիկայի ֆակուլտետ, մասնագիտացումը` էլեկտրոնային տեխնիկայի ինժեներ
1998 թ. – Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, մասնագիտացումը` իրավաբան։

Աշխատանքային գործունեություն
1984 թ. - Երևանի ֆրեզերային հաստոցների գործարան` թիթեղագործի օգնական
1984-1985 թթ. - Երևանի ֆրեզերային հաստոցների գործարան` խառատ
1990-1995 թթ. – պատգամավորների Արաբկիրի շրջանային խորհրդի պատգամավոր
1991 թ. – ՀՀ էկոնոմիկայի պետական կոմիտեի գյուղատնտեսության և վերամշակման արդյունաբերության բաժին` առաջին կարգի մասնագետ
1992-1993 թթ. – ՀՀ կառավարության ագրարային ռեֆորմի և սեփականաշնորհման կենտրոնական պետական հանձնաժողովի աշխատակազմ` առաջատար մասնագետ
1993-1996 թթ. – ՀՀ հարկային տեսչություն` գլխավոր մասնագետ
1996-1997 թթ. – ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության իշխանության հանրապետական մարմինների բաժին` առաջատար մասնագետ
1997-1998 թթ. – ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության իշխանության հանրապետական մարմինների բաժին` գլխավոր մասնագետ
1998 թ. – ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության իշխանության հանրապետական մարմինների բաժին` վարիչի ժամանակավոր պաշտոնակատար
1998 թ. - ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության իշխանության հանրապետական մարմինների բաժին` գլխավոր մասնագետ
1998-1999 թթ. - ՀՀ նախագահի խորհրդականների գրասենյակ` գլխավոր մասնագետ
1999-2002 թթ. – ՀՀ նախագահի վերահսկողական ծառայություն, խորհրդատու
2002-2004 թթ. – ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայություն` խորհրդատու
2004 թ.-ից` ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ։

Այլ տվյալներ
Զինապարտ է, շարքային։ Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի», ՀՀ Ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար», Միջպետական ավիացիոն կոմիտեի Ն.Ե.Ժուկովսկու անվան մեդալներով, «Քաղաքացիական ավիացիայի բնագավառում ավանդի համար» հուշամեդալով։ 1995-1999 թթ. եղել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, 1999-2002 թթ.` Երևանի քաղաքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ, 2003-2004 թթ.` թիվ 6 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ։

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է։ Ունի մեկ որդի և երկու դուստր։