Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

Բաժանորդագրություն











iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել Apple սարքերի համար iGov.am օժանդակ ծրագրից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում:

Թեժ գիծ

+374 (10) 527-000

Էլ. կառավարում

Տառատեսակներ

«Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման հայկական համակարգչային տառատեսակները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Գագիկ Խաչատրյան

Գագիկ Խաչատրյան

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ

Պաշտոնը ստանձնել է
20 Օգոստոս 2008

Կենսագրական տվյալներ

Ամսաթիվ, տարեթիվ,  ծննդավայր
26 նոյեմբերի 1955 թ., Շիրակի մարզ, գ. Ամասիա

Կրթություն
1977 թ. - Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտ, մասնագիտացում`  արդյունաբերական էլեկտրոնիկա, որակավորում` էլեկտրոնային տեխնիկայի ինժեներ
1987 թ. - Երևանի ժողտնտեսության ինստիտուտ, մասնագիտացում`  հաշվապահական հաշվառում և տնտեսական գործունեության վերլուծություն, որակավորում` տնտեսագետ:

Աշխատանքային գործունեություն
1977-1978 թթ. – "Էլեկտրոն" գործարան`  ինժեներ-էլեկտրիկ
1978-1984 թթ. - ՀԼԿԵՄ Նաիրիի շրջանային կոմիտեի սկզբնական կազմակերպության քարտուղար, 2-րդ քարտուղար
1984-1986 թթ. - Գ.Աղաջանյանի անվան սովխոզ տեխնիկում` բաժնի վարիչ
1986-1989 թթ. - Նոր-Գեղիի սովխոզ տեխնիկում` սկզբնական կուսակցական կազմակերպության քարտուղար
1989-1996 թթ. - Նաիրի ագրոֆիրմա` առաջին փոխտնօրեն
1996 թ. - Հրազդանի պետական հարկային տեսչության պետի տեղակալ
1996-1999 թթ. - Մաշտոցի շրջանի պետական հարկային տեսչության պետ
1999-2000 թթ. - Էրեբունու շրջանի պետական հարկային տեսչության պետ
2000 թ. - Շահումյանի շրջանի պետական հարկային տեսչության պետ
2000-2001 թթ. - ՀՀ Պետական եկամուտների նախարարության հարկային վարչության պետի տեղակալ
2001- 2008 թթ. ՀՀ ԿԱ Մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ
2008 թ. հունիսի 4-ից օգոստոսի 19-ը ՀՀ ՄՊԿ նախագահ
2008 թ. օգոստոսի 20-ից զբաղեցնում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը

Այլ տվյալներ
Ունի ՀՀ հարկային ծառայության 3-րդ դասի ավագ խորհրդականի դասային կոչում, ինչպես նաև ՀՀ մաքսային ծառայության գեներալ-մայորի հատուկ կոչում:

 Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է: Ունի երկու որդի և մեկ դուստր: