Գորիկ Հակոբյան
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Պաշտոնը ստանձնել է
8 Նոյեմբեր 2004
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
11 փետրվարի 1946 թ., ք. Լենինական
Կրթություն
1963-1968 թթ. Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտ
1969-1970 թթ. ԽՍՀՄ ՊԱԿ-ի բարձրագույն դասընթացներ, ք. Մինսկ։
Աշխատանքային գործունեություն
1970-1991 թթ. - ՀԽՍՀ ՊԱԿ-ի օպերլիազոր, ավագ օպերլիազոր, բաժանմունքի
պետ, բաժնի պետի տեղակալ, բաժնի պետ
1991-1995 թթ. - ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության 2-րդ վարչության պետի տեղակալ, 2-րդ գլխավոր վարչության պետ
1995-1997 թթ. - ՀՀ Ազգային անվտանգության նախարարության 2-րդ գլխավոր վարչության պետ
1997-1999 թթ. - ՀՀ Ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի տեղակալ
1999-2003 թթ. - ՀՀ Ազգային անվտանգության նախարարի տեղակալ
2003-2004 թթ. - ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
2004 թ-ից` ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն։
Այլ տվյալներ
Ունի գեներալ-գնդապետի զինվորական կոչում։ Բազմիցս արժանացել է Հայաստանի Հանրապետության պետական և գերատեսչական պարգևների։
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր։

